Այս ՀԱՅՈՒՀԻՆ եղել է արևելահայ պրոֆեսիոնալ ԹԱՏՐՈՆԻ հիմնադիրներից․ ՆՐԱ կերտած կերպարները միշտ բարձր են գնահատվել ՎՐԱՑ ժողովրդի կողմից․

Դերասանուհի ՍԱԹԵՆԻԿ ՉՄՇԿՅԱՆ կամ Եղիսաբեթ Տեր-Աբրահամյան ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Գևորգ Չմշկյանի կինը և արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից: Դպրոցական տարիներից (1863թ.) նվիրվել է բեմին` սկզբում որպես երգչուհի (մեցցո-սոպրանո): Հետագայում խաղացել է Գևորգ Չմշկյանի թատերախմբում:

Հատկապես աչքի է ընկել բնութագրական և դրամատիկական դերերով, հատկապես  Գ.Սունդուկյանի պիեսներում: Մասնակցել է Երևանում, Ալեքսանդրապոլում, Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա, Շուշան), «Խաթաբալա» (Խամփերի, Մարքրիտ), Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (Պորցիա), «Օթելլո» (Էմիլիա), «Համլետ» (Գերտրուդ), Մոլիերի «Բռնի ամուսնություն» (Դորիմեն), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Խլեստովա) և այլն: Մասնակցել է նաև վրացական ներկայացումների:

Վրացերեն լեզվով նրա կերտած Շուշանիկի (Հ.Կարինյանի «Շուշանիկ») կերպարը բարձր է գնահատել Ա.Ծերեթելին: Մահացել է Թիֆլիսում: