«Ծայրահեղ մեծահոգի մարդ էր․ Փարիզի հիվանդանոցում կրկին հանդիպեցի նրան»․ մեծ հայագետի ու Փարաջանովի վերջին հանդիպումը

Տիգրան Կույումջյանի մշտական տարերքը, դա հայագիտական ուսումնասիրություններն են: Գիտակցելով, որ ընտանեկան անցյալի հետ իր կապը ծայրահեղ փխրուն է, ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Տիգրանը 1980-ականների սկզբին ձայնագրել է մորը` բանավոր պատմությունների հավաքագրման մի ծրագրի շրջանակներում, որն իրագործվում էր Ամերիկայի հայկական համագումարի կողմից` ամերիկյան կառավարության ֆինանսավորմամբ:

Գրականության ու կինոյի սիրահար լինելով՝ նա ջերմ ընկերական հարաբերություններ է ունեցել Վիլյամ Սարոյանի հետ, որի կողքին էր նրա վերջին օրերի ընթացքում: Նրա կյանքում լուրջ հետք թողած մյուս հանդիպումը Սերգեյ Փարաջանովի հետ էր՝ Խորհրդային Հայաստանում, 1987 թվականին:

Այդ ժամանակ Տիգրանը ժամանակակից ամերիկյան գրականության դասընթաց էր վարում Երեւանի պետական համալսարանում: Իսկ Փարաջանովը Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով եկել էր Էջմիածնի գանձերի մասին ֆիլմ նկարահանելու: Որը, ինչպես հետո պարզ դարձավ չի իրականանում:

Սերգեյն անմիջապես մեկնում է Թբիլիսի եւ Տիգրանին չորս օր հյուրընկալում իր մոտ: Հետագայում, երբ Տիգրանը Վրաստան է ուղեւորվում ձեռագրեր ուսումնասիրելու նպատակով, կրկին հանդիպում է Փարաջանովին, ով նրան իր կոլաժներից մեկն է նվիրում։

«Ծայրահեղ մեծահոգի մարդ էր: Հետո, ցավոք, միայն Փարիզի Սեն-Լուի հիվանդանոցում է, որ կրկին երկու անգամ հանդիպեցի նրան: Իմ դիմանկարը նա Էջմիածնում արեց ընդամենը մի քանի րոպեում, մի քիչ թանաքով ու մի թաշկինակով»,- հուզմունքով հիշում է Տիգրանը: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։