Թբիլիսիին սիրահարված վրացաՀԱՅ նկարիչը․ նա Ցեղասպանություն վերապրածների ժառանգ է

Թբիլիսիին սիրահարված վրացահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի մասին է մեր այս հոդվածը։ «Բանակում ծառայությունս ավարտելուց հետո հասկացա, որ արվեստից բացի ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չեմ կարող։ Ճիշտ է, Գեղարվեստի ակադեմիայում դիզայն եմ սովորել, բայց նկարչությունն է, որ իսկապես իմն է»։

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Թենգիզ Միկոյանցն իրեն գտավ արվեստում։ Նրա կտավները՝ լի էր գույներով, կյանքով ու տրամադրությամբ, շոյում են մարդկանց աչքերն ու դառնում նվերներ նախագահներին՝ որպես ամենավառ հիշողություն Թբիլիսիից։

Նկարիչը պատմում է, որ ապրել է վրացիների շրջապատում եւ բացարձակ չի զգացել մշակութային կամ որեւէ այլ տարբերություն իր ու հարեւանների միջեւ, ուստի իր արմատները փնտրելու անհրաժեշտություն ուղղակի չի եղել։

Ծագման հետ կապված հարցերը հասունացան ավելի ուշ, երբ դասընկերների հետ ծագեցին առաջին կոնֆլիկտներն ազգային հողի վրա։ «Դա ինձ բոլորովին դուր չէր գալիս։ Եվ խնդիրներ ի հայտ եկան։ Ինձ նույնիսկ առաջարկեցին, որ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար ազգանունս փոխեմ։ Բայց ես շատ հպարտ եմ, որ հայ եմ»,- կատակում է Թենգիզը։