Հիշո՞ւմ եք կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ԿՆՈՋԸ. ՆԱ անգամ մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը. Գիտե՞ք թե ինչպիսի տաղանդով է ՆԱ օժտված եղել.

Երգչուհի ԱՐՈՒՍ ԲԱԲԱԼՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի կինը: 1921թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա հրավիրվել Երևան և մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը, եղել մեներգեցողության առաջին ուսուցչուհին, միաժամանակ հանդես եկել համերգներով։

1930-35թթ եղել է Թբիլիսիի Կ.Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի կոնցերտմայստերը, 1927-36թթ՝ Ս.Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի երաժշտական մասի ղեկավարը։ 1947-54թթ դասավանդել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։

Գրել է «Բիչեր Սթոուի», «Քեռի Թոմասի խրճիթը», «Բոռ» (ըստ Է.Վոյնիչի), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացումների երաժշտությունը։ 1954թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: