Այս ՀԱՅԸ համարվում էր Ֆրանսիայի բոլոր ժամանկների «ամենաթովիչ տենորն» ու Փարիզի ԼԵԳԵՆԴԸ. նա ՄԻԱԿՆ էր, ում մեծն ԿՈՄԻՏԱՍԸ ճանաչեց մահից առաջ

Այդ ժամանակների Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորն» ու Փարիզի Մեծ օպերայի երգիչը հայազգի Արմենակ Շահմուրադյանն էր, կամ ինչպես ավելի հաճախ էին ասում՝  Արմենակ Շահմուրադ: Նա համերգներ էր ունենում Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, նաեւ Լոնդոնում, Ժնեւում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում:

1911 թվականին Մեծ օպերան հայազգի երգչին հրավիրում է երգելու: Նույն թվականի հունվարի 27-ին առաջին անգամ Փարիզի օպերայում կատարում է Ֆաուստի դերը՝ «Ֆաուստ» օպերայում: Օթյակներից մեկում էր երգչի լավագույն բարեկամը՝ Պոլինա Վիարդոն: Երբ ավարտվում է ներկայացումը, դահլիճը ցնծության աղաղակներով է ընդունում երիտասարդ երգչին:

Վիարդոն, հուզմունքից, ուրախությունից արտասվելով, մոտենում է երբեմնի իր սանին. «Միայն այդքան տառապած ժողովուրդը կարող էր տալ այսպիսի մեծ երգիչ, որը ոչ թե կոկորդով է երգում, այլ՝ սրտով… Ապրես, եթե աշխարհում կան երեք հազվագյուտ ձայներ, մեկը քոնն է…»: Փարիզի մամուլի եւ երաժշտասեր հասարակության խնդրանքով հայ երգչի մասնակցությամբ ներկայացումը կրկնվում է շուրջ մեկ ամիս:

«Աշխարհով մեկ թափառելուց հոգնած, արդեն խարխլված առողջությամբ, նյութապես խիստ անապահով Շահմուրադյանը 1930 թ. վերադառնում է Եվրոպա, գալիս Փարիզ եւ ամենից առաջ շտապում հիվանդանոցում տառապող իր մեծ ուսուցչի՝ Կոմիտասի մոտ: Հիվանդասենյակում, որտեղ Կոմիտասն էր պառկած, բժշկի խորհրդով երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցություն է ունենում Կոմիտասի վրա:

Նա ճանաչում է իր սիրելի աշակերտին, վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար եւ բացականչում միակ բառը՝ Արմենա՛կս… Այդքանը միայն: Կոմիտասն այլեւս ոչ ճանաչում է, ոչ հիշում եւ ոչ էլ պատասխանում է Շահմուրադյանի հարցերին: Գնում է լուսամուտի մոտ, դեմքը հպում ապակուն եւ խռովածի տեսք ընդունում: Շահմուրադյանը երկար ժամանակ չի կարողանում թողնել հիվանդասենյակը…»:

Պարծենալիքներ մեզ պարգևած մեծանուն երգիչն ապրեց 61 տարի՝ որպես գանձ մեզ ու գալիք սերունդներին ժառանգելով մշտահունչ ու հոգեզմայլ իր երգարվեստը…