«ՆՐԱՆ դիրքից դիրք էին գնում, որ մյուսներին օգնության հասնեն, բայց տեղ չհասան, ճանապարհին հարվածեց անիծված ԱԹՍ-ն». ՀԵՐՈՍ Կարենը ընդամենը 19 գարուն տեսավ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք հայրենիքի համար չխնայած անմար լույսերից ևս մեկին. Կարեն Կարապետի Բաթմանյան:

Մեր հերոս Կարենը ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում: Որոշելով պարտադիր ծառայել՝ նա զորակոչվում է բանակ 2019 թվականին: Վիճակահանությամբ՝ պիտի ծառայեր Ասկերանում:

Ու սեպտեմբեր 27-ը ազդարարում է է 44-օրյա դժոխքի սկիզբը, որը մեզնից պիտի տաներ մեր ամենաթանկերին:

Կարենը հենց առաջին օրը միացել է Արցախի փրկությամ համար մղվող մարտերին, նա պաշտպանում էր Ակնան: Սակայն պատերազմը նրան էլ չխնայեց: Հեկտեմեբերի 11-ին նրան դիրքից դիրք էին տեղափոխում, որ հասներին մյուսներին օգնության, սակայն ճանապարհին հարվածում է անիծված ԱԹՍ-ն:

Կարեն Բաթմանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: