«Իր գործի գիտակն էր, 4 դիվերսիայի էր մասնակցել ու հաջողությամբ ավարտել». 20-ամյա ՀԵՐՈՍ Վիլենը իրեն չխնայեց ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատության համար

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք հայրենիքի համար չխնայած անմար լույսերից ևս մեկին. Վիլեն Սարգիսի Բալայան:

Մեր հերոս Վիլենը ծնվել է 2000 թվականին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Նա բանակ է զորակոչվել 2019 թվականին: Պատասխանատու, նվիրված ու անվախ զինվոր ու առանց իրեն խնայելու տղերքի հետ միանում է հայրենիքի պաշտպանությանը:

Վիլենը իր գործի մեջ լավագույններից էր: Նա մասնակցել է 4 դիվերսիոն գործողության ու հաջողությամբ ավարտել դրանք: Մարտնչել է նաև ամենաթեժ կետերում՝ Ճարտար, Կարմիր շուկա:

Սակայն մեկ ամիս շարունակ կյանքի ու մահվան կռիվ տալուց հետո նա էլ է զոհվում ու միանում մեր անմահների գնդին հեկտեմբերի 28-ին անօդաչուի հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: