ՀԱՅ մեծ ՈՂԲԵՐԳԱԿ ով իր մենախոսությունների համար արժանացել է «ողբերգության» ԱՌԱՋԻՆ մրցանակին. ՆՐԱ համբավը հասել է մինչև ՓԱՐԻԶ. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Դերասան ՄԱՔՍ ՄԱՔՍՈՒԴՅԱՆ ծնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում: 1893թ-ից բնակվել է Ֆրանսիայում: 1904թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզի» նշանավոր դերասան Սիլվենին: Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակին:

Դերասանի արվեստին բնորոշ է եղել ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոն, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում: Այնուհետև խաղացել է Սառա Բեռնարի խմբումկատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911թ.):

1919-49թթ նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում «Ադրիենա Լեկուվրյոր», «Էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913թ.), «Երկաթե մարդը» (1914թ.), «Սպիտակ գոգնոց» (1917թ.), «Հոգու աչքերը», «Սիրո շատրվանը» (երկուսն էլ1924թ.), «Արթնացում» (1925թ.), «Իմ Փարիզը», «Նապոլեոն» (երկուսն էլ 1927թ.), «Կանաչ թութակ» (1928թ.), «Երեք վալս» (1935թ.), «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի» (1948թ.) և այլն: Մասնակցել է հայ մշակույթին նվիրված երեկոներին: Մահացել է Ֆրանսիայի Բուլոն Բիյանկուր քաղաքում: