«Հրաշք հրամանատար էր, իր զինվորի նկատմամբ անչափ հոգատար ու ուշադիր. կռվեց նրանց հետ թև թիկունքի ու ընկավ նրանց կողքին». մեր ՀԵՐՈՍ Արմանի կիսատ կյանքը

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք հայրենիքի համար չխնայած անմար լույսերից ևս մեկին. Արման Մհերի Ասրյան:

Մեր հերոս Արմանը ավագ լեյտենանտ էր: Ծնվել է 1995 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Նա հայոց բանակի լավագույն սպաներից մեկն էր: Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռամավարժական համալսարանը: 44-օրյան էլ ՆՐԱ առաջին պատերազմը չէր, նա քաջաբար մասնակցել էր նաև Ապրիլյանին:

Նա ծառայում էր Արալեռի զորամասում, հրամանատ էր, իր զինվորի նկատմամբ հոգատար ու ուշադիր: Ու նա իր զինվորներին հետ թև թիկունքի կռվեց պատերազմի հենց առաջին օրվանից, ու զոհվեց հենց նրանց կողքին հեկտմբերի 19-ին Ամարասի մատույցերի թեժ մարտերում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: