ՀԱՅ երիտասարդ ԴԻՐԻԺՈՐ, ով ընդամենը 26 տարեկանում կարողացել է Բրատիսլավայում ստանալ հատուկ մրցանակ` հայկական երաժշտությունը ներկայացնելու համար. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Դիրիժոր ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ծնվել է 1985թ. հունիսի 12-ին, Քուվեյթում: 2001-03թթ դաշնամուր և խմբավարություն է սովորել Բեյրութի Բ.Կանաչյանի անվան երաժշտական քոլեջում: 2003-10թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ավարտել է ասպիրանտուրան որպես խմբավար և սիմֆոնիկ-օպերային դիրիժոր:

Ուսանողական տարիներին ստեղծել է բազմաթիվ երգչախմբեր և գործիքային անսամբլներ, որոնցից ամենահիշարժանը եղել է «Գուսան» երգչախումբը (2007-10թթ)` լարային բաժնի ուսանողներից: Ելույթներով հանդես է եկել Շուշիի «Վարանդա»  երգչախմբի հետ: 2009թ. նշանակվել է «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, որի հետ 2010թ. մասնակցել է  աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգին:

2010թ. նշանակվել է  Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձնակ դիրիժոր: 2011թ. համերգներով հանդես է եկել Վիեննայում և մասնակցել Բրատիսլավայում «Musica Sacra» 6-րդ միջազգային երգչախմբային մրցույթին` շահելով երկու բրոնզե մեդալ և հատուկ մրցանակ` հայկական երաժշտությունը ներկայացնելու համար: 2011թ. նշանակվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ դիրիժոր: 2012թ-ից արարատյան թեմի «Արարատ» երգչախմբի դիրիժորն է: