Գիտե՞ք թե ով է եղել օպերային երգիչ Շարա Տալյանի ԿԻՆԸ. Տաղանդավոր ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻ՝ ով արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը. Իմացեք ՆՐԱ մասին ավելին.

Օպերային երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՍԵԴՄԱՐ կամ Մարիաննա Բոյախչիևա ծնվել է Թիֆլիսում: Եղել է օպերային երգիչ Շարա Տալյանի կինը։ Սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, Բ.Կորսովի մոտ։ Բեմական գործունեությունն սկսել է 1919թ., Բաթումում՝ որսես օպերետային դերասանուհի։

1924թ-ից մասնակցել է Լենինականում (այժմ՝ Գյումրի) ստեղծված օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, «Հայ աշուղներ» անսամբլին, Երևանի օպերային և Երաժշտական կոմեդիայի թատրոնների հիմնադրմանը։ 1933թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Դերերգերից էն՝ Նանի (Ա.Տիգրանյանի «Անուշ»), Սոնա (Հ.Ստեփանյանի «Լուսաբացին»), Շուշան (Կ.Զաքարյանի «Մարջան»), Շպանիկ (Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս»), Բարբալե (Դոլիձեի «Քեթո և Կոտե»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Դքսուհի (Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա»)։ 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: