Կոմպոզիտոր, երգիչ ՍՏԵՓԱՆ ԴԵՄՈՒՐՅԱՆ. ՆԱ առաջինն էր, որ սկսեց հավաքել և հրապարակել ՄՈՒՂԱՄՆԵՐԻ մասին հոդվածներ. Տեսե՛ք թե էլ ինչեր է արել.

Կոմպոզիտոր, երգիչ ՍՏԵՓԱՆ ԴԵՄՈՒՐՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: 1892թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1898-1901թթ կատարելագործվել է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Ստանիսլավ Գաբելի վոկալի դասարանում:

1892-1934թթ մանկավարժական և խմբավարական գործունեություն է ծավալել Շուշիում, Գորիսում, Երևանում, Լենինականում, Ռուսաստանի քաղաքներում, պրոպագանդել հայ երգը: Հրապարակել է երաժշտական գործիքների և մուղամների մասին հոդվածներ: Կազմել և հայ իրականության մեջ առաջին անգամ եվրոպական ձայնանիշերով հրատարակել է «Քնար» երգարանը (Պետերբուրգ, 1907թ.):

Գրել է երգեր, մեղեդիներ, «Հարեմ» անավարտ օպերան, հավաքել և մշակել է հայկական ժողովրդական երգեր: Նրա երգերը կատարվել են Բաքվում (1926թ.), Երևանում (1934թ.): 1929թ. նկարահանվել է «Հաշիմ» գեղարվեստական ֆիլմում: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: