ՀԱՅՈՒՀԻ, ով դարձավ Գյումրիի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից, նկարահանվել է մի շարք ՀԱՅՏՆԻ ֆիլմերում կերտելով բազմաթիվ կերպարներ. Ճանաչե՛նք Դերասանուհի ՎԱՐԴՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

Դերասանուհի ՎԱՐԴՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: 1928թ. ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան: Նույն թվականին եղել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնի հիմնադիրներից, որտեղ նաև կերտել է մի շարք դերեր:

1930թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Մարմնավորել է բազմաթիվ թատերական դերեր: Առավելապես աչքի է ընկել կատակերգական և բնութագրական դերերում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Քեթևան), Հ.Պարոնյանի «Սեծապատիվ մուրացկաններ» (Շուշան), «Պաղտասար աղբար» (Սողոմե), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Քսենյա), «Վասսա ժելեզնովա» (Աննա), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Գալչիխա), «Ճշմարտությունը լավ է, բախտը` ավելի լավ» (Ֆիլիցատա) և այլն:

Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Հանդիպում ցուցահանդեսի ժամանակ» (1968թ.), «Բարեկենդան» (1968թ.) և այլն: 1962թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: