Հիշո՞ւմ եք արձակագիր ԱՐԱԶԻՆ. ՆՐԱ որ գործերն են ձեզ ծանոթ. ՆԱ եղել է Գերագույն սովետի դեպուտատ. Իսկ գիտեք թե ինչու է ձերբակալվել.

Արձակագիր, թարգմանիչ ԱՐԱԶԻ կամ Մովսես Հարությունյան ծնվել է Վրաստանի Շուլավեր (այժմ` Շահումյան) գյուղում։ Հայտնի է եղել նաև «Ֆերնանդո» անունով: Նախնական կրթությունն ստացել է Շուլավերում: 1898թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը: Եղել է Ստեփան Շահումյանի դասընկերը, որն իր հեղափոխական հայացքներով որոշակի ազդեցություն է թողել ապագա գրողի գաղափարական համոզմունքների վրա։ 1901-05թթ մասնակցել է ուսանողների հեղափոխական ցույցերին, որի համար ձերբակալվել է:

Հեղափոխական վերելքի շրջանում հանդես է եկել պատմվածքներով՝ «Մենավոր լապտերը» (1912թ.), «Վերջին երազը» (1912թ.), «Արև» (1913թ.), «Կիսատ տունը» (1913թ.), «Վիրավոր թռչունը» (1913թ.), «Հեքիաթը» (1913թ.), «Արյունոտ ծաղիկներ» (1916թ.) և այլն: 1914թ. Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» և «Բանվորի ալբոմ» ժողովածուները։ 1920-ական թվականների վերջերին և 1930-ական թվականների սկզբներին գրողի ստեղծագործության մեջ արտացոլվել են սոցիալիստական շինարարությունը և ձնավորվող նոր անհատի հոգեբանությունը։ «Ընկեր Մուկուչը» (1924թ.), «Հազար գլխանի» (1931թ.) պատմվածքները, «Լուսնի շուլերով» (1932թ.), «Ջրվեժի ցոլքում» (1933թ.) վիպակները նրա ստեղծագործության այդ էտապը խորհրդանշող երկերն են։

1940թ. լույս է ընծայել «Այրվող հորիզոն» պատմահեղափոխական վեպը՝ նվիրված դարասկզբի ուսանողակպն խմորումներին բանվորական շարժումներին։ Ետպատերազմյան շրջանում լույս է տեսել «Իսրայել Օրի» (1959թ.) պատմավեպը։ Կատարել է մի շարք թարգմանություններ Մ.Գորկու երկերից: Ընտրվել է ՀԽՍՀ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով ու մեդալներով։ Մահացել է Երևանում: