«Առաջին անգամ, երբ գնացի Հայաստան, մի քանի փոքրիկ տոպրակ հող բերեցի…». Հայոց Ցեղասպանությունը առաջինը ճանաչած երկրներից մեկում ապրող ՀԱՅ գործարարը

Մաթիաս Փաթանյանը ծնունդով Արգենտինայից է՝ այն երկրից, որն առաջինն է օրենքով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ բանաձեւեր ընդունել։ Մեր հայրենակիցը հայտնի գործարար է, նա տեղի ֆուտբոլային ակումբներից մեկի փոխնախագահն է։

«Ես հպարտ եմ, որ այստեղ եմ ծնվել. Արգենտինան այն երկրներից է, որն առանձնակի վերաբերմունք ունի Ցեղասպանության հարցում։ Ես հպարտ եմ, որ ցեղասպանությանը վերաբերող առաջին դատավարությունն աշխարհում տեղի է ունեցել Արգենտինայում եւ դատարանի վճռի արժանացել»,– ասում է Մաթիասը։

Երբ մեր հայրանակիցը առաջին անգամ այցելեց Հայաստան, առասպելական Մասիսի տեսարանն ու բարդիները նրան անմիջապես հիշեցրին իր տատի մասին։ «Առաջին անգամ, երբ գնացի Հայաստան, մի քանի փոքրիկ տոպրակ հող բերեցի եւ տվեցի հորաքույրներիս ու հորեղբայրներիս, որպեսզի նրանք եւս հիշատակ ունենան Հայաստանից,– ասում է նա ու ժպտում,-ես այդ հողից լցրեցի նաեւ գերեզմանատանը, ուր հանգչում է իմ պապը։ Թող նա եւս իրեն ավելի մոտ զգա Հայաստանին»։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։