«Ես միայն գազը չեմ ուզում է՜, ես մեր Շուշին եմ ուզում». ԱՐՑԱԽՑԻ 4-ամյա ՄԱՐԻԱՅԻ խոսքերը խոցում են բոլոր հայերիս սրտերը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախցի 4-ամյա Մարիան մայրիկի հեռախոսի տեսախցիկի առաջ մի քանի պարզ նախադասությամբ՝ մանկական անկեղծությամբ ձևակերպել է Արցախի հոգսերը և համացանցի աստղ դարձել: Նա հավաքել է հազարավոր դիտումներ և սիրվել բոլորի կողմից:

Մարիան հարցազրույցի ժամանակ պատմում է, որ թշնամու պատճառով Արցախում երեխաները հիմա մրսում են, իսկ մեծերը՝ բարկանում իրենց վրա: Թշնամին վնասել է իրենց գազ մատակարարող խողովակները, որի պատճառով երեխաները նույնիսկ մանկապարտեզ չեն կարող գնալ, քանի որ այնտեղ ցուրտ է:

Փոքրիկի անկեղծ և համարձակ խոսքը անտարբեր չի կարող թողնել որևէ մեկին: Մանրամասները դիտեք ստորև տեղադրված տեսանյութում.