«Փոքր ժամանակ խաղում էինք հարեւանի երեխաների հետ․ Մենք հայ զինվորներն էինք, իրենք՝ թուրքերը»․ ՀԱՅ բարերարի կյանքի պատմությունը

Շվեյցարիայում բնակվող հայերի շրջանում մեծ համբավ ունի մեր հայրենակից Հրաչ Կապիելյանը։ Հայազգի բարերար եւ գործարար Հրաչ Կապրիելյանը «Արցախբանկի» տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը:

Հրաչը բնիկ պոլսեցի է։ Նրա ընտանեկան պատմությունը միաժամանակ թե առաջ է մղում նրան, թե տանջում: Գրասենյակային գիտնական չէ. իմպուլսիվ է ու պայքարի պատրաստ, գործի, այլ ոչ թե խոսքի մարդ: Իսկ անունը նշանակում է «հուր աչք». այն, ըստ հավատալիքների, կարող է թափանցել մինչեւ մարդու հոգու խորքը:

Հրաչը ծնվել է 1953-ին Ստամբուլի Գում Գափու հայկական թաղամասում: «Փոքր ժամանակ խաղում էինք հարեւանի երեխաների հետ: Մենք հայ զինվորներն էինք, իրենք՝ թուրքերը: Երբեմն հաջողվում էր նրանց մի լավ դնգստել, սակայն քանակով գերազանցում էին, ինչի հաշվին ավելի հաճախ էին հաղթում»,- հիշում է Հրաչը: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։