«Հայ լինելու հետ կապված երբեք որեւէ բարդույթ չեմ ունեցել․ նվիրվածությունն արյանս մեջ է»․ հայ ակտիվիստն Ֆրանսիայում

Մեր հայրենակից, ձեռնարկատեր Մուրադ Ֆրանկ Փափազյանը ժամանակին աշխատում էր գովազդային ու հաղորդակցության ոլորտի՝ աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկում։ Նա ստեղծեց լրատվամիջոցների ներկայացուցիչների վերապատրաստման հաջողակ խումբ, որն աշխատում է Եվրոպայի ողջ տարածքով եւ մտադիր է մուտք գործել նաեւ ասիական շուկա։

Որպես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի  համանախագահ՝ Փափազյանը նվիրվել է Հայոց ցեղասպանության մեկդարյա ժխտողականությունն արմատախիլ անելու գործին։ Վերջին 15 տարվա ընթացքում ֆրանսահայերի այս սերունդն անդադար պայքարի մեջ է։

«Հայ լինելու հետ կապված երբեք որեւէ բարդույթ չեմ ունեցել։ Ես երբեւէ ինչ-որ ռազմավարություն չեմ ունեցել։ Նվիրվածությունն արյանս մեջ է, եւ քանի դեռ պայքարի համար առիթներ կան, ես ակտիվիստ եմ լինելու»,- ասել է մեր հայրենակիցը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։