«Վստահ չեմ, որ կկարողանամ կառավարել զայրույթս»․ արդեն 45 տարուց ավել է ինչ ՀԱՅ ործարարը չի եղել իր ծննդավարում

Շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը ՀԱՅ է։ Խոսքը գործարար Հրաչ Կապրիելյանի մասին է։

«23 տարեկան էի, երբ սկսեցի իմ սեփական գործը: Սկզբում ադամանդի արհեստավոր էի, բայց շուտով սկսեցի ինքս թանկարժեք զարդեր նախագծել եւ պատրաստել: Առաջին միլիոնը վաստակեցի դեռ 30 տարեկանը չբոլորած»,- ասում է նա:

1989-ին Հրաչը եկավ Հայաստան: «Երկրաշարժից հետո միայն մի բան էինք ցանկանում՝ օգնել»,- ասում է նա: Այն ժամանակից Հրաչը ֆինանսավորել է մարդասիրական օգնության բազմաթիվ ծրագրեր եւ դարձել 50-ից ավելի երեխաների հոգատար կնքահայրը:

Իր ծննդավայրում՝ Ստամբուլի Գում Գափու թաղամասում, Հրաչը չի եղել ավելի քան 45 տարի: «Վստահ չեմ, որ կկարողանամ կառավարել զայրույթս»,- ասում է նա: Զգացմունքները կարող են շատ ուժեղ լինել, եւ միշտ չէ, որ հնարավոր է դրանք տրամաբանորեն բացատրել: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։