«Մենք 60 ուսանողից սկսեցինք, իսկ հիմա 2300 ուսանող ունենք». ֆրանսիահայ մեր հայրենակցի հիմնած լրագրողական ինստիտուտը աժմ մասնաճյուղ ունի նույնիսկ Շանհայում

Մեր հայրենակից, Ֆրանսիահայ Հենրի Փափազյանի կյանքը հետաքրքիր ընթացք է ունեցել։ Նա ամբողջ կյանքում պայքարել է, ու հասել ցանկալի արդյունքների։

Տարիներ շարունակ Հենրին աշխատել է տարբեր գործակալությունների ու գովազդատուների համար, մինչեւ որ միացավ «Publicis»-ի թիմին, որտեղ դարձավ հաճախորդների բազայի գծով տնօրեն։ 2002թ. նա գնեց հաղորդակցության և լրագրության «Iserp-Itaim» դպրոցը եւ ստանձնեց ղեկավարի պարտականությունները։ 2008թ. անվանափոխեց դպրոցը, որն այժմ կոչվում է ECS-IEJ (Հաղորդակցության եվրոպական դպրոց – Լրագրության եվրոպական ինստիտուտ)։  

ECS-ը մասնաճյուղեր ունի Փարիզում, Ստրասբուրգում, Թուլուզում, Բրյուսելում, Բարսելոնայում եւ Մադրիդում։ Վերջերս նա դպրոց է բացել Նիսում եւ նույնիսկ  հեռավոր արեւելքում՝ Շանհայում։ «Մենք 60 ուսանողից ենք սկսել, իսկ հիմա արդեն 2300 ուսանող ունենք,- հպարտանում է Մուրադը,- Շնորհիվ այս մասնագիտական ցանցի՝ մեր պայքարը լրատվության եւ հաղորդակցության աշխարհի բազմաթիվ ընկերներ է վաստակել»։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։