Շցեյցարական շքեղ ժամացույցների արտադրությամբ զբաղվող ՀԱՅ բարերարը․ մանրամասներ նրա մանկությունից

Այս հոդվածում նեկայացնելու ենք Շվեյցարիայում բնակվող հայազգի բարերար Հրաչ Կապրիելյանի կյւանքի պատմությունը։ Նա ծնվել է 1953-ին Ստամբուլում՝ Գում Գափու հայկական թաղամասում։

Ծնողների բաժանումը խոցելի դարձրեց նրան: «Ժամանակին դա պարզապես անհավանական բան էր: Մի գիշերվա մեջ ես անցանկալի դարձա ընկերներիս տանը»,- հիշում է Հրաչը: Նա դեռ վաղ տարիքից սկսել է հասկանալ, թե ինչ է քաղաքականությունը, իսկ նրա հայացքները կյանքն էլ ավելի են դժվարացրել: «Երիտասարդների մեծ մասը կոմունիստների եւ սոցիալիստների ազդեցությունն էր կրում: Հավասարություն, խաղաղություն, արդարություն. սրանք էին մեր արժեքները»,- նշում է նա:

Հրաչի մորական պապը ոսկերիչ էր, ծնվել էր Բուլղարիայի Վառնա քաղաքում: «Ժիրայրը ուժեղ, բայց զգայուն ու պարկեշտ մարդ էր,- հիշում է մեր հայրենակիցը,- մարդիկ վստահում էին պապիս իրենց ոսկեղենը, նա էլ հալեցնում էր ոսկին, զտում եւ էլ ավելի գեղեցիկ մի բան պատրաստում»:

Հրաչի հայրը՝ Գեղմեսը, նույնպես ոսկերիչ էր: Մանկուց տանը ոսկի, արծաթ եւ թանկարժեք քարեր տեսած Հրաչն ընդամենը 13 տարեկանում արդեն հմայիլներ ու թալիսմաններ էր վաճառում՝ դռնեդուռ շրջելով: Այսպես էլ սկսվում է հայ գործարարի կյանքի պատմությունը։ Ինչպես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։