«Իմ ամենասիրելին հայկական խոհանոցից եղել ու մնում է մածնապուրը․ պաշտում եմ այն»․ արգենտինահայ գործարարի պատմությունները

Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում արգենտինահայ գործարար Մաթիաս Փաթանյանի կյանքի պատմությունը։ Նա նույնպես Ցեղասպանությունից փրկված ընտանիքի շառավիղներից է։

Էլիզա Հադիդյանը՝ Մաթիասի տատը, եղել է նրա կյանքի կարեւոր մարդկանցից մեկը։ Փոխանցված պատմություններն ու պատրաստած հայկական կերակուրները զորեղ կապ են ձեւավորել արմատների հետ։

«Ես իսկապես մեծ բավականություն էի ստանում տատիս հետ անցկացրած ժամանակից եւ լսում էի նրա բոլոր պատմությունները։ Հետագայում ես դրանք բոլորը գտա արտացոլված վավերագրություններում եւ ֆիլմերում, որոնց դիտումը երբեմն ստիպված էի դադարեցնել, քանի որ չափից ավելի էին հիշեցնում տատիս կյանքը։ Սարսափելի էր գիտակցել, որ նրանք անցել են այդ բոլոր արհավիրքներով»,– ասում է մեր հայրենակիցը։

Էլիզան հրաշալի խոհարար էր եւ անգամ Արգենտինայում շարունակեց պատրաստել հայկական ավանդական կերակուրներ։ «Իմ ամենասիրածը եղել ու մնում է «գնդիկներով ճաշը»՝ անանուխով եւ փոքրիկ մսագնդիկներով մածնապուրը։ Պաշտում եմ դա»,– ասում է նա։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։