«Այդ փորձությունը ստիպեց ինձ գերազանցել սեփական անձս»․ դժբախտ պատահար, որը փոխեց Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցի հետագա կյանքը

Ֆրանսիայում հայտնի հայերի թվում իր տեղն ունի ակտիվիստ, լրագրող, հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Ցեղասպանության ճանաչաման գործին։

Երբ Փափազյանը հինգ տարեկան էր, նրա հետ լուրջ դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Վայր ընկնելու հետեւանքով՝ նա կոմայի մեջ էր հայտնվել, եւ մեկ շաբաթ շարունակ փոքրիկ տղան ապրելու պայքար էր մղում։ Որոշ ժամանակ նրա աջ կողմն ամբողջությամբ կաթվածահար վիճակում էր, եւ դա խաթարել էր նրա ողջ կյանքը։ «Վերականգնողական կենտրոնում ինձ ասացին. «Դու չես կարողանա գրել քո աջ ձեռքով, ստիպված ես ձախ ձեռքով գրել»»,- պատմում է նա։

«Հիշում եմ, կարծես երեկ լիներ, թե որքան հետեւողական էի նրանց չլսելու հարցում։ Կառչեցի իմ որոշումից. ես աջլիկ եմ ու այդպիսին էլ կմնամ»։

Մուրադն այդ հաստատակամությունն անձնական պայքարի վերածեց. «Շատ երկար ժամանակ ես չէի կարող ընդհանրապես շարժվել, երկու տարի դպրոց չեմ գնացել։ Կարող էի բարդույթներ ունենալ այդ պատճառով, բայց այդպես չեղավ։

Ես շատ պարտական եմ ծնողներիս, որոնք սովորականի պես էին ինձ հետ վարվում։ Այդ փորձությունն ստիպեց ինձ գերազանցել սեփական անձս. պայքարել՝ այս ամենը վճռորոշ ազդեցություն ունեցավ իմ հետագա կյանքի վրա»,- հարցազրույցներից մեկում ասել է մեր հայրենակիցը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։