Արգենտինայում ապրող ՀԱՅԸ․ նա երկրի խոշոր ֆուտբոլային թիմերից մեկի փոխնախագահն է

Արգենտինական գործարար համայնքի նշանավոր անդամներից է Մաթիաս Փաթանյանը։ Նա երկրի խոշոր ֆուտբոլային թիմերից մեկի փոխնախագահն է։ «Ես հպարտ եմ, որ հայ եմ»,– հարցազրույցներից մեկում ասել է Մաթիասը։

Վերջին 24 տարիներին մեր հայրենակիցը եղել է գործարար Էդուրադո Էռնեկյանի գլխավորած և 33 օդանավակայան աշխատեցնող «Aeropuertos Argentina 2000»-ի գործադիր տնօրենը։ Հետո դարձել է «Ռիվեր Պլատա» սպորտային ակումբի փոխնախագահը։

«Այս վերջին երկու տարիներն այնքան անհավատալի էին, որ ուզում ես անընդհատ այնտեղ լինել եւ ավելի շատ ժամանակ նվիրել դրան։ Մենք հրաշալի թիմ ենք ստեղծել, եւ այժմ ամեն ինչ սկսում է միս ու արյուն ստանալ»,- ասել է ֆուտբոլի սիրահար մեր հայրենակիցը։

«Ռիվեր Պլատա» ակումբը 59 տպավորիչ հաղթանակ է տարել հայտնի Մոնումենտալ ստադիոնում, այդ թվում՝ Արգենտիայի առաջին դիվիզիոնի 36 չեմպիոնատներում (ռեկորդ) եւ միջազգային 15 պաշտոնական մրցաշարերում։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։