ՀԱՅ, ով Ֆրանսիայի նախկին նախագահի մտերիմ ընկերն էր․ նրանք երկու անգամ Երևանում գարեջուր են խմել

Մուրադ Փափազյանը հայ համայնքի այն բացառիկ ներկայացուցիչներից է, որ բավականին ամուր փոխհարաբերություններ ունի Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Մուրադը կարոտով է հիշում 2007թ. Ֆրանսիայի ապագա նախագահի հետ իր ուղեւորությունը. «Մեզ դեպի Հայաստան տանող ինքնաթիռում Ֆրանսուա Օլանդը հարցրեց ինձ. «Ինչու՞ է Ղարաբաղն այդքան կարեւոր ձեզ համար»։ Ես նրան բացատրեցի շարժման պատմությունը, ասացի, որ մեզ համար դա կենաց ու մահու խնդիր էր եւ որ հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Այդ ուղեւորությունը հետք թողեց նրա վրա։ Նա երբեք չի հրաժարվել, երբ մենք նրա օժանդակությունն ենք հայցել»։

Այդ ուղեւորության ընթացքում Մուրադն ու իր ընկերները Երեւանի Հանրապետության հրապարակում այն ժամանակ՝ Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլանդի ընկերակցությամբ գարեջուր էին ըմպում։

Նրանք ասացին. «Ֆրանսուա, մեր կարծիքով, դու պետք է լինես Հանրապետության հաջորդ նախագահը»։ Նա պատասխանեց. «Ես մտածում եմ այդ մասին, եւ եթե մի օր դա իրականություն դառնա, խոստանում եմ, որ կվերադառնամ այստեղ նախագահի պաշտոնում, ու մենք կրկին հայկական գարեջուր կխմենք»։ Այդ խոստումն իրականացավ 2014 թ. մայիսի 12-ին։

«Ֆրանսիայի ղեկավարների համար մենք հայ ենք, որովհետեւ մենք այնքան խորամուխ ենք Հայկական հարցի պաշտպանության մեջ։ Միեւնույն ժամանակ, նրանք գիտեն, որ մենք Ֆրանսիայի լավ քաղաքացիներ ենք,- նշում է Մուրադը,-Ֆրանսուա Օլանդն ասել է. «Մենք երբեւէ այլ համայնքների հետ նմանատիպ հարաբերություններ չենք կառուցել»»: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։