«Ես միշտ տեսել եմ հայերին՝ գլուխները բարձր ու պայքարի մղված․ դա ինձ համար հպարտություն էր»․ նվիրյալը, ով չմոռացավ իր արմատները

Այս հոդվածում խոսելու ենք ֆրանսիահայ մեծ ակտիվիստ Մուրադ Փափազյանի մասին։ Նա իր կյանքի գլխավոր նպատակն է դարձրել պայքարել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Նրա այդ ավյունը ձեւավորվեց դեռ պատանեկության տարիներին, երբ 1970-80-ականներին նա երիտասարդ հայերի զինյալ պայքարի ականատեսը դարձավ։

«Երբ երեխա ես, չես ուզում թույլերի կողմից ներկայանալ,- ասում է նա,- իսկ այնտեղ տեսնում էիր հայերին՝ գլուխները բարձր ու պայքարի մղված, ինչը եւ՛ հպարտության, եւ՛ քննարկումների, հակասական գաղափարների առիթ էր դարձել։ Սա այն ժամանակահատվածն էր, երբ Հայկական հարցն սկսում էր վերածնվել՝ շնորհիվ լրատվամիջոցների գլխավոր էջերում դրվող լուրերի»:

Մուրադը իր նվիրյալ աշխատանքի ու միշտ պայքարելու բնավորությունը ժառանագել է հորից։ Հենրի Փափազյանը նույնքան հայտնի ու գնահատված է ֆրանսիահայ շրջանում։ Նա Փարիզի շրջանում հեռարձակվող միակ հայկական ռադիոկայանի՝ «Այբ FM»-ի նվիրյալ տնօրենն է, որը հիմնել է 1885թ.-ին։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։