«Իմ հայրը, որը բավականին մտածող, խելոք մարդ էր, երազում էր, որ ճարտարապետ դառնամ, բայց ես նվիրվեցի իմ գործին»․ տաղանդավոր դերասանը, ով մարդ էր մեծատառով

Հանճարեղ դերասան, ով խաղում էր Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։ Նա խաղում էր Գուրգեն Խանջյանի պիեսներից մեկի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում է 7-8 հերոսի։ Այս ամենը տաղանդավոր հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մասին է։ Նա մարդ էր մեծատառով։

«Պարզվում է՝ մեր հասարակության մեջ մի հսկայական զանգված կա, որ սպասում է լավին, մաքուրին»,- ասել է դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ։

Քոթանջյանը 1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Հետո որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

«Իմ հայրը, որը բավականին մտածող, խելոք մարդ էր, երազում էր, որ ճարտարապետ դառնամ: Մեր տանը ճարտարապետության մասին շատ մեծ գրականություն կար, ես դրանով էի զբաղվում: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ հերթական անգամ տեղափոխվեցինք։ Եկանք Երեւան։ Ընդունվեցի Մայակովսկու դպրոց։ Սկսեցի խաղալ դերեր, որոնք նույնիսկ մեծ հասակում դերասանները դժվարանում են խաղալ: Այսպես, կամանց-կամաց որոշվեց, որ ես պիտի դառնամ ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան եւ այդպես էլ գնաց: Անմնացորդ նվիրվեցի իմ գործին, արդյունքում տեսնում եք այն, ինչ տեսնում եք»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է հանճարեղ դերասանը: