«Սիրտս արյունոտում է Հայաստանի ժողովրդի վիճակի համար». ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ մտքերից, որոնք արժե իմանալ

Օհան Դուրյանի մտքերից

«Ունկնդրին պետք է սիրե՛լ, հարգե՛լ, բայց ոչ երբեք ենթարկվել: Հակառակ դեպքում դու կնմանվես ղեկը կորցրած նավի… Պետք է կարողանալ տեղ հասցնել գաղափարը եւ ոչ միայն հիանալ նվագախմբի հնչողությամբ…»:

***
«Սիրտս արյունոտում է Հայաստանի ժողովրդի վիճակի համար»:

***
«Իրական արվեստագետի նպատակը` կատարյալի ձգտումն է: Թեւածումների համար ծնվածը պետք է թռիչքի պաշտամունք ունենա»:

***
«Ինձ համար չափանիշ են հանդիսացել դիրիժորներ  «Ֆուրտվենգլերը, Տոսկանինին, Ֆոն Կարայանը», բայց իմ ամենամեծ ուսուցիչը` նորին մեծություն երաժշտությունն է»:

***
«Մտավորականն իրավունք չունի ասել` ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա թուլություն է, հանցագործություն: Հայաստանը կործանվում է և մենք իրավունք չունենք լռելու՚»:

***
«Ես վիրավորված եմ:
Քաղաքակիրթ որևէ երկրում մարդու հետ այնպես չեն վարվում, ինչպես վարվեցին ինձ հետ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Սա վայրագություն է: Ֆրանսիայի նման երկիրը թողել-եկել եմ, որ կյանքիս վերջին տարիներն անցկացնեմ Հայրենիքում, սակայն ստիպված եմ ամենավերջին տարիներս անցկացնել պանդխտության մեջ. սա ոչ այլ ինչ էր իշխանությունների կողմից, քան ոճրագործություն, ապուշություն»:

***
«Բեմը ինձ համար սրբավայր է, վերացման վայր: Հանդիսասրահից բարձրանում, թափանցում եմ երգահանի հոգու եւ ասելիքի մեջ, աշխատում եմ որքան հնարաւոր է մտնել հեղինակի ոգեղինացած աշխարհը եւ աներեւոյթ կամուրջ դառնալ հեղինակի եւ ունկնդրի միջեւ»:

***

«Երաժշտությունը իմ աշխարհն է. իմ տարերգը. նվագավարությունը կոչումս»:

***
«Երբեք չեմ խնայել ինձ, նվագավարի իմ արվեստը սիրում եմ անսահմանորեն և այն միշտ վեր եմ դասել երկրային, մարդկային բոլոր հաճույքներից»:
***
«Թափված արյունը, բոլորիս անեծքը, նզովքը քրքրելու է ձեզ»:

Օհան Դուրյանի ֆեսբուքյան էջից