Մոսկավայում ծնված հայ գեղանկարիչը մասնակցել է ավելի քան 70 ցուցահանդեսի․ մանրամասներ նրա կյանքից

Այս հոդվածում անդրադառնալու ենք մեր հայրենակից Արչի Գալենցի կյանքի պատմությանը։ Մոսկվայում ծնված հայ գեղանկարիչ, համադրող, գրող եւ ուսուցիչ Արչի Գալենցը մասնակցել է միջազգային ավելի քան 70 ցուցահանդեսի եւ արժանացել բազմաթիվ մրցանակների։

Նրա արվեստում մշտապես առկա է հայկական ինքնությունը։ Գալենցը հայ գեղանկարիչներին միավորող «underconstruction» խմբի հիմնադիր անդամ է ու Արվեստի եւ մշակութային հետազոտությունների լաբորատորիայի անդամ։

Արդեն 20 տարի է Արչի Գալենցն ապրում եւ աշխատում է Բեռլինում։ Իր իսկ ձեռքով վերանորոգած տունն ավելի շատ նման է արվեստանոցի, քան բնակարանի։ Սենյակներում՝ բազմաթիվ ռուսական եւ հայկական գրքեր, պատերը՝ զարդարված Հայաստանի եւ Արցախի պատկերներով, ամեն անկյունում՝ մի փոքրիկ քանդակ կամ գեղանկար։ Այսպիսինն է մեր հայրենակցի կյանքը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։