Ծագումով ՀԱՅԸ․ կոտորածներից փրկված ընտանիքի պատմությունը

Մեր հայրենակից, Մասաչուսեթսում բնկավող Նուբար Ալեքսանյանի ընտանիքի աշխարհագրությունն ինքնին զարմանալի է. նրա տատերից ու պապերից յուրաքանչյուրը ծագումով տարբեր գյուղերից են։ 

Նշենք, որ մեր հայրենակիցը վավերագրական լուսանկարչության ամենահայտնի ներկայացուցիչն է աշխարհում։ Նուբարի մորական տատը Վարդուհի Անդրանիկյանը ծնվել եւ մեծացել է Թուրքիայում։ 12 տարեկանում նա ամուսնացել է հացթուխի հետ եւ երեք դուստր ունեցել։

1917թ. ականատես է դարձել իր ընտանիքի անդամների մեծ մասի կոտորածին. ողջ են մնացել միայն կրտսեր եղբայրը եւ երեք դուստրերը: Ենթարկվելով սարսափելի փորձությունների եւ բարբարոսությունների՝ Վարդուհին ճանապարհին կորցրել է եղբոր հետքը եւ ստիպված թողել իր հիվանդ դստրերին ճամփեզրին՝ մահվան շեմին: Նա ընդամենը 18 տարեկան էր:

Այդուհանդերձ, Վարդուհին հասնում է Հալեպ: Իսկ հետո մի շարք փորձությունների միջով անցնելուց հետո նա հասնում է Մասաչուսեթս նահանգի Ուորսեսթեր քաղաք։ Այսպես փրկվեց ևս մի ընտանիքի կյանքի պատմութուն։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։