«Ես միշտ ասել եմ, եթե կարողանամ իմ ծնողների արածների մեկ քառորդն անել, բավարարված կլինեմ». հայուհի, ում շնորհիվ պահպանվել են մի շարք հայկական եկեղեցիներ

Արգենտինայի նկատմամբ առաջացած սերը Վերա Նազարյանն ու նրա ընտանիքը միշտ էլ իր սրտում է պահում, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ ընտանիքը մոռացել է իր արմատները։ Կարագյոզյանները միշտ հիշում են իրենց ծագման մասին։

Նույնիսկ Ասատուրը Վիսենտե Լոպեսում մի հողատարածք գնեց իր հոր՝ Գեւորգի հիշատակին եկեղեցի կառուցելու համար։ Իսկ 1968թ.՝ Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը  ներկա էր նաեւ Ն.Ս.Օ. Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Սակայն դա ընտանիքի կողմից կառուցված միակ եկեղեցին չէր։ Կարագյոզյաններն աջակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, օգնել են պահպանել բազմաթիվ եկեղեցիներ, ինչպես նաեւ վերականգնել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին։  

Վերան շարունակում է իր ծնողների նախաձեռնած մարդասիրական աշխատանքը Հայաստանում։ «Ես միշտ ասել եմ, եթե կարողանամ իմ ծնողների արածների մեկ քառորդն անել, բավարարված կլինեմ։ Ես իսկապես հիանում եմ նրանցով»։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։