«Ես որքան էլ պտտվեցի ողջ աշխարհի բեմերով, ՀԱՅԱՍՏԱՆՍ ինձ համար մնաց ուրիշ». ո՞վ է ՄԵՐ ՀԱՅ ՊԱՐԾԱՆՔԸ, ով հռչակվել է Ավստալիայի ԼԱՎԱԳՈՒՅՆ օպերային երգչուհի

Օպերային երգչուհի Նատալի Արոյանն Ավստրալիայի լավագույն սոպրանոներից մեկն է: Համաշխարհային ճամփորդություններով ու բեմական հաջողություններով լի իր կյանքում նա շարունակում է հետաքրքվել իր հայկական արմատներով:

«Կարիերայիս ընթացքում շատ եմ շրջագայել, հետեւաբար տունդարձը դեպի Ավտրալիա միշտ հաճելի զգացողություն է պարգեւում:

ԲԱՅՑ ԵՐԲ ԱՅՑԵԼԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՏԵՍԱ ԱՅԴ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՈՒՆ» ՑՈՒՑԱՆԱԿԸ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:

Հայերեն խոսող մարդկանցով մշտապես շրջապատված լինելը շատ հուզիչ ու պարտավորեցնող փորձառություն էր, որն ստիպեց ինձ զգալ պատկանելությունս: Պատկանելությունս երկրին, պետությանը, որն այդքան հեռու է գտնվում այժմյան իմ տնից, բայց երբեք չի մոռացվում,-ասում է Նատալի Արոյանը,- մեր ժողովրդի անցյալը երբեք չպետք է մոռացության մատնվի, սակայն մենք պետք է ուղիներ փնտրենք՝ մեր երկրի համար կառուցելու դրական ապագա, որպեսզի այն ծաղկի»: