Վավերագրական լուսանկարչության ականավոր ներկայացուցիչը․ ամերիկաբնակ մի հայի պատմություն

Այս հոդվածում խոսելու ենք Նուբար Ալեքսանյանի ու նրա լուսանկարների մասին։ Նրա աշխատանքները միաժամանակ նուրբ են ու ընդգրկուն՝ լույսի եւ ստվերի մեղմ ու անխռով համադրությամբ, որ հազվադեպ հանդիպող երևույթ է։ 

Ալեքսանյանը ծնվել է Մասաչուսեթս նահանգում, մինչ վավերագրական լուսանկարչության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը դառնալը սովորել է Բոստոնի համալսարանում։ Նրա աշխատանքները հրապարակվել են աշխարհի առաջատար պարբերականներում, ներառյալ՝ Life Magazine, The New York Times Magazine, Time, Newsweek, GEO, Fortune եւ շատ այլ պարբերականներ։

Նա մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում ՝ Քորքորան (Corcoran Gallery of Art), Բըրդեն (Burden Gallery) պատկերասրահներում, Ուոքըր արվեստի կենտրոնում (Walker Art Center)։   

Նուբարն այժմ կնոջ՝ Ռեբեկայի հետ ապրում է Մասաչուսեթս նահանգի Գլաուսեսթեր քաղաքում։ Ընտանիքից եւ աշխատանքից դուրս՝ Նուբարի ամենամեծ ձգտումը ձկնորսությունն է. թերեւս, հանգստի հանգրվան` իր կյանքի մյուս հատվածների անդադրում ընթացքում։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։