Արգենտինայում բնակվող ՀԱՅՈՒՀԻՆ, ով սեփական հիմնադրամ ունի․ նա իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանում մարդասիրական աշխատանքների կատարմանը

Մեր հայրենակիցներից Վերա Անուշ Նազարյանը՝ INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Նա արդեն 7 տարի է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդականն է։

Նա մարդու իրավունքների գծով մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում եւ մասնագիտացած է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Վերան իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանում ու Արգենտինայում խոցելի համայնքներին աջակցելուն ու մարդասիրական աշխատանքին։

Գործարարի ոգով այս կինն իր ժամանակը կիսում է Նյու Յորքի, Բեյրութի, Մոնտեվիդեոյի եւ Բուենոս Այրեսի միջեւ ու ինքն իրեն համարում է «աշխարհի քաղաքացի»։ Թեեւ նա միշտ շարժման մեջ է, սակայն աշխատում է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ անպայման այցելել Հայաստան։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։