INICIAR հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը. նրա պապի փրկության պատմությունը

Մեր հայրենակից Վերա Նազարյանը այժմ պարտական է իր պապին ու այն ընտանիքին, որն օգնեց նրան փարկվել կոտորածների ժամանակ։ INICIAR հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը՝ Վերան, մյուս հայերի նման Ցեղասպանությունից փրկված ընտանիքի շառավիղ է։

Կոտորածների ժամանակ նրա պապը՝ Ասատուրը, մոտ 20 տարեկան էր եւ կարողացավ փրկվել միայն հարեւանի խիզախության շնորհիվ։ «Թուրք հարեւանն Ասատուրին իր տանը թաքցրեց, բայց հետո մեկ այլ հարեւան մատնեց նրան։ Հարեւանն ստիպված եղավ պապիկիս խնդրել հեռանալ, այլապես իր ամբողջ ընտանիքն էր հայտնվում վտանգի տակ»,- պատմում է Վերան։

Այդ խառը ժամանակներում Ասատուրն ամուսնանում է Հայկանուշ անունով մի օրիորդի հետ, ով Ադանայից էր։ «Տատիկս դպրոցից էր վերադառնում, 16 տարեկան էր, եւ իր ընտանիքն իրեն ասաց, որ միայնակ չլինելու ու փախչելու հնարավորություն ունենալու համար ավելի լավ է ամուսնանալ»,- պատմում է Վերան։

Հետեւելով այդ խորհրդին, երիտասարդ զույգն ուղեւորվում է դեպի Ստամբուլ։ Այնտեղ հասնելուն պես, Ասատուրը սկսում է տեքստիլի իրենց ընտանեկան բիզնեսը։ Ասատուրը երբեք չմոռացավ իր թուրք հարեւանի խիզախությունը եւ շարունակաբար իր երախտագիտությունն էր ցուցաբերում վերջինիս. «Երկար ժամանակ պապս նրան տեքստիլից արտադրանք էր ուղարկում՝ ի նշան երախտագիտության այն բանի համար, ինչ հարեւանն արել էր։ Սակայն վերջին իր ուղարկած նվերը հետ են վերադարձրել։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչ էր տեղի ունեցել», — ասում է Վերան։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։