Այս ՀԱՅՈՒՀԻՆ եղել է «Հայ ավանդական երաժշտություն» բազմահատորյա մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը. Կազմակերպել է ավելի քան 30 ազգագրական գիտարշավ Հայաստանի տարբեր շրջաններով. ՃԱՆԱՉԵՑԻ՛Ք ՆՐԱՆ

Երաժշտագետ ԿԱՐԻՆԵ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ կամ Կարինե Սարգսյան ծնվել է Թբիլիսիում: 1947թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցը, 1952թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը՝ Գևորգ Տիգրանովի ղեկավարությամբ: 1984-2005թթ եղել է ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչը, առաջատար գիտաշխատող, գիտական խորհրդի անդամ (1985թ-ից): 1968թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, 1975-81թթ՝ միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը, 1979-98թթ` վարչության անդամ, 1980-89թթ` «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:

Կազմակերպել է 30 ազգագրական գիտարշավ Հայաստանի տարբեր շրջաններով: Հեղինակել է երեք մենագրություն` «Գրիգոր Եղիազարյան» (1966թ.), «Армянская музыка на пути от монодии к многоголосию» (1977թ.), «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания» (2011թ.): Վերջինիս համար 2013թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուրքի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:

Գրել է հարյուրից ավելի հոդված (հայերեն և ռուսերեն լեզուներով)` նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը, հայ երաժշտության պատմության և տեսության հարցերին, որոնք հրապարակվել են հանրապետական և արտասահմանյան գիտական ժողովածուներում, գիտական ամսագրերում և մամուլում: Եղել է «Հայ ավանդական երաժշտություն» բազմահատորյա մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների: Դարձել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ, արվեստագիտության թեկնածու: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: