«Հայրիկ, կգա՞ս հետս Հայաստան». ինչպե՞ս հայր ու որդի Ցեղասպանության մասին ֆիլմ նկարեցին

Ալեքսանյանների տոհմի հայտնի շառավիղներից է ու ականավոր ներկայացուցիչներից է Նուբար Ալեքսնյանը։ Հայ ընտանիքների նման, Ալեքսանյաններն էլ երբեք չեն քննարկել Հայոց ցեղասպանությունը։ «Իմ տատերն ու պապերը երբեք չեն խոսել այդ մասին ծնողներիս հետ, ծնողներս երբեք չեն խոսել այդ մասին ինձ հետ, ես էլ երբեք դստերս հետ չեմ խոսել այդ մասին», ասում է Նուբարը։

Սակայն ամեն բան փոխվեց մի օր՝ 2011-ի հոկտեմբերին, երբ դուստրը՝ հորական կողմից հայ Էբբին մի պարզ հարց տվեց նրան՝ «Հայրիկ, կգա՞ս հետս Հայաստան»։

Այդ հարցի հետեւանքը «Լռության սպիներն» են։ Արդեն հինգ տարի է՝ Նուբարը եւ Էբբին աշխատում են լիամետրաժ վավերագրական ֆիլմի վրա, որի ներկայիս անվանումն է «Լռության սպիներ. Հայոց ցեղասպանությունից երեք սերունդ անց»։ Ֆիլմի թողարկումը իրականացվել է 2016թ. դեկտեմբերին։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։