«Ես ուզում էի ինչ-որ տարբերվող բան անել, ոչ թե անպայման նկարել»․ նշանավոր հայ նկարիչը, ում չուզեցին սովորելու ընդունել Մոսկվայում

Խորհրդային Մոսկվայում հայ գեղանկարիչ ու գրող Արչի Գալենցը, կրելով պապի՝ Հարությունի անունը, փորձեց ընդունվել դիզայնի դպրոց եւ երկու տարի ծախսեց ընդունելության քննություններին պատրաստվելու համար։

«Ես ուզում էի ինչ-որ տարբերվող բան անել, ոչ թե անպայման նկարել։ Դիզայնն ինձ ժամանակակից եւ շատ հետաքրքիր էր թվում»,- վերհիշում է նա։ Գալենցը մերժվեց։ «Բացառիկ զավեշտ՝ ես տապալեցի բոլոր քննությունները,- հետադարձ հայացքով մեկնաբանում է նա,- ինչ-ինչ պատճառներով ինձ չուզեցին ընդունել սովորելու»։

Վեց ամիս անց՝ 1989թ., նա դիմում է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ եւ գլխապտույտ հաջողությամբ ընդունվում. «Ես տեղափոխվեցի Երեւան՝ Արմինե տատիս մոտ, այն տունը, որը պապս էր կառուցել իր ձեռքով։ Ես մինչեւ հիմա դեռ հարազատություն եմ զգում նրանց ու նրանց արվեստի նկատմամբ»։ Տատի գեղանկարները նա վերջերս ցուցադրել է Ստամբուլում անցկացված «GRANDCHILDREN – New Geographies of Belonging» ցուցահանդեսին։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։