«Ուզում էի պապական տունս վերածել մասնավոր թանգարանի»․ ճանաչված ՀԱՅը, ով ծնվել ու մեծացել է նկարիչների ընտանիքում

Մեծ ճանաչման հասած հայերի շարքում իր ուրույն տեղն ունի Արչի Գալենցը։ Նա ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը գեղանկարիչ է, իսկ մորական պապը՝ Նիկոլայ Նիկողոսյանը, քանդակագործ եւ Մոսկվայի գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր։ Հորական պապերը եւս հայտնի նկարիչներ են եղել Հայկական Խորհրդային Հանրապետությունում.

Ավելին՝ նրանց տունը 1968թ. կառավարության որոշմամբ վերածվել է թանգարանի։ Արչին չափազանց կապված է իր պապական տան հետ, որտեղ անցկացրել  է ուսանողական վաղ տարիները։ «Երբ եկա Գերմանիա, ծրագրում էի ավարտելուն պես հետ վերադառնալ, որպեսզի պապական տունս վերածեմ մասնավոր թանգարանի»,- տխրությամբ ու ափսոսանքով պատմում է նա։

Մինչ Գալենցը Բեռլինի Արվեստների ակադեմիայում սովորում էր, թե ինչպես վերականգնել նկարները, ինչպես ցուցադրել արվեստի գործերն ու կարգավորել ցուցասրահների լուսավորությունը, ինչպես աշխատել մամուլի հետ, Հայաստանում իրադարձություններն անսպասելի շրջադարձ ունեցան։ «Տունն առանց իմ մասնակցության վերածվեց թանգարանի, եւ տնօրեն նշանակվեց։ Իմ կարիքն այլեւս չկար»,- ասում է Արչին։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։