«Ասում են՝ նա ընկերացել էր նույնիսկ Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլի հետ»․ մի հայի պատմություն

Հարությունը՝ տաղանդավոր նկարիչ ու գրող Արչի Գալենցի պապը, ծնվել էր 1910թ. Կյուրինում (Սեբաստիայի նահանգի Գյուրուն բնակավայրը ներկայիս Թուրքիայի կենտրոնական հատվածում)։ Հինգ տարեկանում նա հարկադրված թողնում է իր հայրենի բնակավայրը։ Հայրն սպանվում է, իսկ ընտանիքի մնացյալ մասը կցվում է մահվան քարավանին ու ճանապարհվում դեպի Միջագետքի անապատները։

«Սերնդեսերունդ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ մեր ընտանիքը մանածագործական ֆաբրիկա է ունեցել։ Պապերիս տոհմածառն արմատներով հասնում էր ընդհուպ մինչեւ միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքի արքայատոհմը, սակայն, ցավոք, ապացուցող որեւէ փաստաթուղթ չկա։ Նա, այնուամենայնիվ, ազնվական վարքուբարքի տեր մարդ էր»,- ասում է Արչին։

Հարությունը ճամփորդում է Մերձավոր Արեւելքում՝ հռչակվելով որպես նկարիչ, որի ստեղծագործությունները մինչ օրս զարդարում են Բեյրութի հայկական եկեղեցին։ Նրա կյանքում բեկումնային պահ էր 1939թ. Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցությունը։

«Ասում են՝ նա ընկերացել էր նույնիսկ Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլի հետ, երբ վերջինս լիբանանյան իր հենակետից կազմակերպում էր ֆաշիստների դեմ ֆրանսիական դիմադրությունը»,- ասում է Արչին։ 1946թ. Հարությունն ու Արմինեն, որոնք արդեն ամուսնացած էին, ներգաղթում են Խորհրդային Հայաստան։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։