Այս ՀԱՅԸ թուրքական կառավարությունից պահանջել Է կիրառել Բեռլինի կոնգրեսի որոշման 61-րդ հոդվածը, ԻՍԿ հայ ժողովրդին կոչել Է զինվորական պայքարի. Տեսե՛ք թե ով է ՆԱ.

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող ՍՏԵՓԱՆ ՓԱՓԱԶՅԱՆՑ ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել և դաստիարակվել է Սբ. Փրկչի ազգային հիվանդանոցում, 1854թ-ից ուսումը շարունակել Զմյուռնիայում, հորեղբոր՝ հայագետ Անդրեաս Փափազյանի մոտ։ 1858թ. վերադառնալով Կ.Պոլիս՝ դասավանդել է Սբ. Փրկչի ազգային հիվանդանոցում (1858-61թթ), Ղալաթիայի Մայր վարժարանում, եղել Գում-Գափուի Պեզճյան և լուսավորչական երկսեռ վարժարանների տեսուչ։

1863-67թթ հրատարակել է «Ժամանակ» կիսամսյա հանդեսը, հոդվածներ տպագրել «Օրագիր», «Նոր դար», «Մամուլ», «Հայրենիք», «Մասիս» պարբերականներում, պաշտպանել աշխատավոր ժողովրդի շահերը։ Մշակել է Արևմտյան Հայաստանի ազգային վարժարանների ընդհանուր կանոնադրությունը («Կանոնադրություն ընդհանուր բարեկարգության ազգային վարժարանաց», 1864թ.)։

Մկրտիչ Խրիմյանի հանձնարարությամբ ու աջակցությամբ կազմել և Ազգային ժողովին է ներկայացրել «Գավառահայ հարստահարությունների տեղեկագիրը», դատապարտել թուրք աղաների և քուրդ բեկերի վայրագությունները Արևմտյան Հայաստանում, թուրքական կառավարությունից պահանջել կիրառել Բեռլինի կոնգրեսի որոշման 61-րդ հոդվածը, զինվորական պայքարի կոչել հայ ժողովրդին։ Գրել է մի շարք դպրոցական դասագրքեր («Քերականություն», «Թվաբանություն», «Ազգային և սրբազան պատմություն» և այլն), երգեր։ Մահացել է Կոստանդնուպոլսում։