«Հայաստանին՝ իմ հայրենիքին, իմ ժողովրդին, ծառայելն ինձ համար մեծ պատիվ ու առավելություն է». մի հայուհու պատմություն

Մեր հայրենակցուհի Վերա Նազարյանը ծնվել է Արգենտինայում, բայց ավելի քան 30 տարի ապրել է Միացյալ Նահանգներում։ Նա երբեք չի մոռանում ու միշտ իր նախնիների հողի մասին է խոսում։ «Հայաստանին՝ իմ հայրենիքին, իմ ժողովրդին, ծառայելն ինձ համար մեծ պատիվ ու առավելություն է», — պնդում է նա։

Հայ լինելով հպարտ՝ Վերան հավերժացնում է իր ծնողների՝ Վերա եւ Գեւորգ Կարագյոզյանների ժառանգությունը, ովքեր Արգենտինայի հայ համայնքի հիմնասյուներից էին։ Կարագյոզյաններն Ադանայում տեքստիլ արտադրող եւ սեփական հողատարածքներ ունեցող հայտնի ընտանիք էին։

Վերայի պապը՝ Ասատուր Կարագյոզյանը, ծնվել է Գեւորգ Կարագյոզյանի երկրորդ ամուսնությունից։ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման ընթացքում Գեւորգին եւ իր առաջին ամուսնությունից ունեցած երկու ավագ երեխաներն գլխատել են Ադանայի հանրային հրապարակում։ Բայց բախտ ժպտաց Ասատուրին ու ընտանիքը կարողացավ փրկվել այդ դաժան կոտորածներից։ Այդպես շարունակվեց նրանց գերադաստանի պատմությունը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։