«Եկեղեցին կարեւոր դեր էր խաղում մորս ընտանիքում. նա անգիր գիտեր բոլոր շարականները»․ Վերա Նազարյանի պատմությունը

Այս հոդվածում խոսելու ենք Վերա Նազարյանի մասին, ով 7 տարի է ինչ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդականն է։ Նա պատմել է իր ընտանիքի փրկության ու ծնողների մասին։

Երբ Կարագյոզանները որոշում են հեռանալ Ստամբուլից՝ 1950թ.-ին՝ ժամանելով Բուենոս Այրես վերայի հայրը՝ Գեւորգը դեռ Թուրքիայում էր՝ ընտանեկան բիզնեսի հետ կապված որոշակի հարցեր կարգավորելու համար։

«Այդ ժամանակ հայրս ամուսնության առաջարկ է անում մորս՝ ասելով, որ պետք է մեկնի Արգենտինա ու խոստանալով վերադառնալ նրա հետեւից, երբ այնտեղ բնակության հարցերը կարգավորի։ Մայրս ասել է՝ «եթե գնաս, մի՛ վերադարձիր»։ Ընդամենը 30 օր անց նրանք նշանադրվեցին ու ամուսնացան», — ծիծաղում է Վերան։

Մայրը՝ Վերա Գույումջյանը, ստամբուլահայ գեղեցիկ մի օրիորդ էր։ Նրա ընտանիքը նույնպես տեքստիլի արտադրողներ էին, եւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքն իրենց տան հաճախակի հյուրն էր։ «Եկեղեցին կարեւոր դեր էր խաղում մորս ընտանիքում։ Մայրս իր հարազատ եղբայրների ու քույրերի հետ միասին բոլոր շարականներն անգիր գիտեին», — պատմում է Վերան։

1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականներին ու համայնքի ղեկավարներին Ստամբուլում ձերբակալեցին։ Նրանց թվում էր նաեւ Սքոն Դերմենջյանը՝ Վերա Գույումջյանի քեռին։ «Նրան հետագայում ազատ արձակեցին, կարծում եմ, որովհետեւ նա դեղագործ էր, ով կարող էր դեղորայք պատրաստել թուրք առաջնորդներից մեկի համար», — ասում է Վերան։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։