«Ես չեմ ընտրել իմ արվեստը, այն իմ արյան կանչով է»… ասում է տաղանդավոր ՎԱՐՊԵՏ Կարապետ Եղիազարյանի դուստրը՝ ԱՆՈՒՇԸ. Ավելին ՀՈԴՎԱԾՈՒՄ.

Գեղանկարչուհի, գոբելենագործ ԱՆՈՒՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ծնվել է 1965թ. հունիսի 15-ին, Երևանում: Գեղանկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանի դուստրն է։ 1984թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1984-90թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1991-2009թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

1994թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2008թ.՝ մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2011թ-ից՝ պրոֆեսոր): 2009թ-ից Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի բյուրոյի անդամ է, 2009թ-ից` Հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչը, 2010թ-ից՝ Կերպարվեստի համահայկական ընկերակցության անդամ, 2013թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ:

2016թ. արժանացել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, պատկերագրքեր։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում և արտասահմանում: