«Հայ կանանց փրկած բեդվինները դաջվածք էին անում նրանց վրա՝ որպես սեփականություն»․ հայ պատմաբանը պատմում է իր աչքի տեսածը

Հիմնականում հայերով բնակեցված Ֆրեզնոյի մոտ գտնվող փոքր ագարակում մեծացած պրոֆեսոր, պատմաբան ու հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանը հիշում է, որ իրենց տունը մշտապես բաց էր բոլոր հայերի համար, անգամ բոլորովին օտար, որոնց սիրով ընդունում էին գիշերելու ու ճաշելու իրենց ընտանիքի հետ։

Համայնքային մեծ տոնախմբությունների ժամանակ, երբ շուրջ 5000 հայ էր հավաքվում Քինգզ գետի մոտ։ Հովհաննիսյանը հիշում է, որ երբ փոքր էր, երբեմն վախենում էր նման հավաքույթների ընթացքում՝ տեսնելով ցեղասպանությունը վերապրած որոշ կանանց դեմքերի դաջվածքները։

«Այդ կանանց տեղահանության ճամփաներից հանել էին բեդվինները (կիսաքոչվոր անապատային արաբները), որոնք դաջվածք էին անում նրանց վրա՝ դրոշմելու որպես սեփականություն, ինչպես նաեւ անճանաչելի դարձնելու այն հայերի համար, որոնք կարող էին գալ ու հետ պահանջել նրանց։

Նրանց դեմքին խոշոր կապույտ գանգուրներ էին կամ մեդալյոններ։ Նրանց շրթունքներն էլ երբեմն ամբողջովին կապույտ էին։ Սա շատ ավելի վաղ էր, քան դաջվածքը նորաձեւ կդառնար երիտասարդ կանանց շրջանում,- ասում է Հովհաննիսյանը,- այնուամենայնիվ, նրանք գոնե ողջ են մնացել»։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։