Ինչպե՞ս հայտնի երաժիշտների ընտանիքը եկավ Հայաստան․ ջութակի մասին ֆիլմը դարձավ նրանց ապագան

Ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից, ջազմեն Վահագն Հայրապետյանի կյանքի պատմությունը։ 1936թ. Ֆրանսիայից Հայաստան ներգաղթողների առաջին նավով նրա պապն ու տատը՝ Պետրոսն ու Հռիփսիմեն, գալիս են Հայաստան: Նրանք երկուսն էլ Ցեղասպանությունից փրկվածներ էին ու կորցրել էին իրենց հարազատներին։

Այս մասին փաստագրությունը պահպանվել է Հայաստանի ազգային արխիվում: Եկել են Հայաստան, Երեւանի Սովետաշեն թաղամասում են մնացել: Հայաստանում Պետրոսը հրշեջ մեքենայի վարորդ է աշխատել: 1942 թ. ծնվում է նրանց առաջնեկը, ում կնքում են Պետրոսի հոր՝ Կարապետի անունով: 

«Տատս պատմում էր, որ մի անգամ ջութակահարի մասին մի ֆիլմ են նայել Ֆրանսիայում, էնքան էին տարվել գլխավոր հերոսով, որ մտածել են՝ երեխա ունենան, անպայման ջութակի պիտի տանեն»,- հիշում է Վահագնը: Այս ֆիլմով է որոշվել նրանց տղայի՝ հայտնի ջութակահար Կարո Հայրապետյանի ճակատագիրը:  

Պետրոսի ժառանգները՝ 2 զավակները, 5 թոռները, 9 ծոռները, այլեւս երեւանցի են, իսկ ջութակահարի մասին ֆիլմի ազդեցությունն էլ՝ Հայրապետյանների երաժշտական սերնդի սկիզբը: Պետրոսի որդին ջութակահար Կարո Հայրապետյանն է, թոռները՝ դաշնակահար Վահագն Հայրապետյանը եւ շեփորահար Լեւոն Պուչինյանը, իսկ ծոռն արդեն 11 տարեկանում հայտնի դաշնակահար, մրցանակակիր Արմեն Պուչինյանն է: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։