«Ձեր սերնդի պոետը ծնվեց. Հովհաննես Շիրազը մեծ Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգորդն է». գիտե՞ք՝ ով է նման բան ասել և ՇԻՐԱԶԻ որ բանաստեղծությունն է արտասանել

Ստորև ձեզ ենք ներկայացնում Խ. Բարսեղյանի «Շիրազ» գրքից մի փոքրիկ հատված, ուր հեղինակը ականավոր պոետի կյանքից ներկայացրել է հետաքրքիր դրվագներ:

Մեր «Զանգեզուր» գրական խմբակի այսօրվա խոսակցության նյութը Հովհաննես Շիրազն է: Խմբակի ղեկավար, հայ գրականության դասատու Միկիտ Հակոբյանն ասաց. «Ձեր սերնդի պոետը ծնվեց. Հովհաննես Շիրազը մեծ Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգորդն է»: Եվ նա ասմունքողին հատուկ վարպետությամբ արտասանեց.

Մանուշակներ ոտքերիս ու
շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու
գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը
աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝
սարից իջա ես քաղաք…

Սա ժամանակի ներբողական աղմուկների մեջ քնարական զուլալ ղողանջ է:
«Գարնանամուտը» կարդացինք ու տեսանք, որ Հովհաննես Շիրազը սովետահայ պոեզիային հողորդում է նոր թարմություն:
Մեր գրական խմբակի անունից ջերմ նամակ գրեցինք Շիրազին, հրավիրեցինք Զանգեզուր: