Երիտասարդ գիտնականը, ով եղել է Լոս Անջելեսի համալսարանում հիմնադրված հայոց պատմության ամբիոնի առաջին վարիչը

Մեր հայրենակիցների մասին կարելի է անվերջ խոսել։ Նրանք բոլորն էլ ականատեսն են եղել դաժան կոտորածներին կամ էլ ականատեսների ժառանգներ են։ Անվանի հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանը պատմության բակալավրի իր կոչումն ստացել է 1954-ին Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), իսկ փիլիսոփայության դոկտորի կոչումը՝ 1966-ին Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA)։

Նա UCLA-ի դասախոսական կազմին է միացել 1962-ին՝ լինելով երիտասարդ գիտնական, իսկ 1986‑ին նշանակվել է «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամի կողմից հովանավորված եւ Լոս Անջելեսի համալսարանում հիմնադրված  ժամանակակից հայոց պատմության ամբիոնի առաջին վարիչ։

Հովհաննիսյանի վաղ գիտական աշխատանքի առանցքում Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) պատմությունն էր։ Փիլիսոփայության դոկտորի նրա թեզը՝ «Հայաստանն անկախության ճանապարհին» (Armenia on the Road to Independence), լույս է տեսել 1967թ.։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։