«Հայրս անքակտելիորեն կապված էր իր հայկական արմատներին, այն աստիճանի, որ մորս ևս փորձում էր հայ դարձնել»․ Ռուբեմ Սևակի ու նրա կնոջ հանդիպման պատմությունը

Հանճարեղ գրող Ռուբեն Սևակի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա ապրում էր այն ժամանակներում, երբ լարվել էին հայերի ու թուրքերի միջև հարաբերությունները։ Ռուբենի ու նրա կնոջ հանդիպումը շատ հետքրքիր է։ Այդ մասին պատմել է նրան դուստրը՝ Շամիրամը։

«Սա ցանկացած նովելից հրաշալի է,- ասում է նա,- մի օր ընկերոջ հետ Լոզանով քայլելիս Ռուբենը տեսնում է գեղեցիկ մի աղջկա՝ սլացիկ, նրբիրան ու շիկահեր։ Նա համոզված էր, որ աչքին հրեշտակ է երեւացել։ Սիրտն ուղղակի տակնուվրա է լինոմ… Աղջկա վրա կրկին հայացք նետելու համար նա արդեն պատրաստ էր ամեն ինչի։ Հայրս ուզում էր համոզվել տեսածում»,- բացատրում է Շամիրամը։

Սա սեր էր առաջին հայացքից։ Անգամ մեկ դար անց նրանց դուստրը դժվարությամբ է կարողանում պատկերացնել երիտասարդ սիրահարների զգացմունքի ողջ ուժգնությունը։ Այդ «հրեշտակը» 1870թ. ֆրանս-պրուսական պատերազմի վետերան գերմանացի սպայի դուստր Հելեն Մարիա Ապելն էր։ Նա սովորում էր Լոզանի բարձրաշխարհիկ գիշերօթիկ դպրոցներից մեկում։

«Հայրս ամեն օր գնում էր նրան տեսնելու։ Դա հեշտ չէր, բայց մի օր նրան հաջողվեց մորս մի գրություն փոխանցել՝ խնդրելով հայտնել անունը։ Նա բարեհամբույր պատասխանեց՝ «Անունս Ջեննի է»»,- ասում է Շամիրամը։

1911 թվականին Շամիրամի ծնողներն ամուսնանում են Փարիզի Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցում։ «Հայրս անքակտելիորեն կապված էր իր հայկական արմատներին, այն աստիճանի, որ մորս եւս փորձում էր հայ դարձնել»,- պատմում է Շամիրամը,- նա ուզում էր, որ ամեն ինչ հայկական լինի ու դրա համար վճարեց իր կյանքով»։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։