Հայագիտական հետազոտությունների վարպետը․ նա բազմաթիվ պարգևների է արժանացել իր գիտական գործունեության համար

Մեր հայրենակից Ռիչարդ Հովհաննիսյանը մեծ ճանաչում ունի ամերիկյան գիտա-կրթական ոլորտում՝ որպես հայագիտական հետազոտությունների վարպետ։ Նա ծնվել ու մեծացել է Կալիֆորնիայում՝ Ֆրեզնոյի մոտ գտնվող Թուլարում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։

Հովհաննիսյանի հայրը՝ Գասպար Գավրոյանը, ծնվել է 1901 թվականին Արեւմտյան Հայաստանի Խարբերդի մոտ գտնվող Բազմաշեն գյուղում։ Գավրոյանն, ի վերջո, փոխում է ազգանունը՝ հարգանքի տուրք մատուցելով հոր՝ Հովհաննեսի հիշատակին, որը ինչպես եւ հազարավոր այլ հայ զորակոչիկներ, սպանվել էր օսմանյան բանակում ծառայելու ընթացքում։

Հովհաննիսյանը Guggenheim-ի կրթաթոշակառու է, որը բազմաթիվ պարգեւների է արժանացել իր գիտական գործունեության ու հայագիտական հետազոտությունների առաջխաղացման մեջ ունեցած ավանդի համար։ Նրա կենսագրական տվյալները ներառված են «Ով ով է Ամերիկայում» (Who’s Who in America) եւ «Ով ով է աշխարհում» (Who’s Who in the World) գրքերում, ի թիվս այլ տեղեկատվական հրատարակությունների։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։